«Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում

«Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:

Փարիզցիները բանավոր համաձայնության են եկել հարավկորեացի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, և նա արդեն բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հաղորդվում էր, որ «Մալյորկան» Լի Կան Ինի համար ֆրանսիական ակումբից պահանջում է 22 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի հեղինակ։