«Մանչեսթեր Սիթին» որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել երկու ֆուտբոլիստի, հայտնում է Manchester Evening News-ը: Ըստ հրապարակման՝ «քաղաքաբնակները» պատրաստ են վաճառել կիսապաշտպան Բերնարդու Սիլվային և պաշտպան Այմերիկ Լապորտին։
Պորտուգալացու համար արդեն պոտենցիալ գնորդներ կան։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի և իսպանական մի քանի ակումբներ։
Սիլվայի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ 2022/23 մրցաշրջանի 55 խաղում 28-ամյա Սիլվան դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
2022/23 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» ավարտեց թրեբլով՝ հաղթելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։