Լյուկա Էրնանդեսը հաջողությամբ բուժզննում է անցել

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին հատվածը՝ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

27-ամյա պաշտպանի տրանսֆերի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները։ Փարիզցիները ֆուտբոլիստի համար կվճարեն մոտ 45 մլն եվրո:

«Բավարիան» 80 միլիոն եվրոյով գնել է Լուկաս Էրնանդեսին Մադրիդի «Ատլետիկոյից», իսկ նախորդ մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում: