Սամուել Ումտիտին և «Բարսելոնան» խզեցին պայմանագիրը

«Բարսելոնան» և պաշտպան Սամուել Ումտիտին համաձայնության են եկել ֆուտբոլիստին պայմանագրի խզման վերաբերյալ, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։ Նրա պայմանագիրը հաշվարկված էր մինչև 2025/26 մրցաշրջանը։

««Բարսելոնան» իր երախտագիտությունն է հայտնում Ումտիտիին և մաղթում հաջողություն ապագայում», ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ

Ֆրանսիացին կատալոնական թիմում հանդես է գալիս 2016 թվականից։