Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ դառնալով 1 մլն եվրո։

Ռանոսն վերջերս պայմանագիր էր կնքել Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, բայց նա պաշտոնապես նոր թիմը կներկայացնի հուլիսի 1-ից, երբ Գերմանիայում բացվի տրանսֆերային պատուհանը։

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մինչ այս գնահատվում էր 325 հազար եվրո։