«Գալաթասարայը» չի կարողացել համաձայնեցնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը

«Գալաթասարայը» չի կարողացել համաձայնեցնել «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը, հայտնում է Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը ներառված չէ լոնդոնյան ակումբի ծրագրերում, ուստի մոտ ապագայում կարող է վաճառվել։ «Չելսին» մերժել է թուրքական ակումբի առաջարկը, որը համարվում էր գաբոնցու գլխավոր հավակնորդներից մեկը:

Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։