Թիմոթի Վեան շուտով կտեղափոխվի իտալական գերակումբ

Ֆրանսիական «Լիլի» պաշտպան Թիմոթի Վեան շուտով կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ամերիկացին պետք է Իտալիա ժամանի 24 ժամվա ընթացքում՝ բուժզննում անցնելու համար։

Եթե ​​ամեն ինչ հարթ ընթանա, Վեան պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ վաղը առավոտյան։

Անցած մրցաշրջանում Վեան 29 խաղում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: