Պրեդրագ Միյատովիչ. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներիցն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխության մասին իր մտքերով։

Մադրիդի «Ռեալին» պետք է Կիլիանը, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մբապպեն այս պահին գերազանցում է բոլորին.

Չգիտեմ՝ նա այս ամառ կտեղափոխվի՞ «Ռեալ», բայց տեսնում եմ, որ ակումբը հետաքրքրված է նրանով։ Ես աջակցում եմ նրանց ձգտումներին»,- Պրեդրագի խոսքերն է փոխանցում Marca-ն։