Բակարի Սիսեն, ով հանդիսանում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի խորհրդականը, ասել է, որ ֆուտբոլիստն այս ամառ չի հեռանա ակումբից:
«Ես չեմ լսել Սաուդյան Արաբիայի կողմից որևէ հետաքրքրության մասին: Հստակ է, որ նա մնում է «Բավարիայում»: Նա 3 տարով պայմանագիր է կնքել։ Առայժմ Մանեն մնում է «Բավարիայում», – Սիսեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցի ֆուտբոլիստին հետաքրքրում են «Նյուքասլը» և սաուդյան «Ալ-Իթթիֆակը»: Հաղորդվում էր նաև, որ «Բավարիան» մտադիր է բաժանվել 31-ամյա ֆուտբոլիստից։
2022/23 մրցաշրջանում Մանեն մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Սենեգալցու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: