Մարկո Վերատտին կարող է տեղափոխվել ԱՄԷ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին բանակցություններ է սկսել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նշվում է, որ իտալացին ստացել է առաջին առաջարկը՝ նրան առաջարկվել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը՝ նա կստանա 25 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը, սակայն նա պատրաստ է այս ամառ դիտարկել բոլոր տրանսֆերային առաջարկները: