Ջեյմս Մեդիսոնը կտեղափողվի լոդոնյան ակումբ

«Թոթենհեմը» մոտ է «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տրանսֆերը գնելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ակումբը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել 26-ամյա անգլիացու տրանսֆերը 40 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու վերաբերյալ:

2022/23 մրցաշրջանում Մեդիսոնը «Լեսթերի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։