Անգլիական գրանդը պատրաստ է 300 միլիոն եվրո առաջարկել Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար

«Լիվերպուլը» ցանկանում է մրցակցել Մադրիդի «Ռեալի» հետ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար, պնդում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացու համար վճարել ավելի քան 300 միլիոն եվրո։

Հաղորդվում է նաև, որ փարիզյան ակումբի ղեկավարները զայրացած են Մբապպեի՝ ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջ։ Նրանք վստահ էին, որ ֆուտբոլիստը նոր գործարք կկնքի, սակայն հարձակվողը չի ընդունել թիմի պայմանները։

Հունիսի 23-ին հաղորդվեց, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս ամառ 250 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Մբապպեի տրանսֆերը:։

Մբապպեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։