Էդուարդո Կամավինգայի ապագայի հարցում հստակություն կա

Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա խոսքով՝ ֆրանսիացին դեմ չէ ակումբի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի կնքմանը։ Նշվում է, որ համագործակցության երկարաձգումը ժամանակի հարց է։

20-ամյա ֆրանսիացու գործող համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 59 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։