Դոմինիկ Սոբոսլայը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

«Լեսթերի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է The Athletic-ը։ Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լայպցգին»։

Աղբյուրի համաձայն` 22-ամյա կիսապաշտպանի խաղային բնութագիրը համահունչ է այն բանին, ինչ փնտրում է «Լիվերպուլը»։

2022/23 մրցաշրջանում Սոբոսլայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։