Դեկլան Ռայսը խնդրանքով դիմել է «Վեսթ Հեմին»

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խնդրել է ակումբին ընդունել «Արսենալի» առաջարկը, հայտնում է Daily Mail-ը:

«Զինագործները» պատրաստ են վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ 24-ամյա անգլիացու համար և 5 միլիոն ֆունտ բոնուսներ:

Նշվում է, որ «Վեսթ Հեմը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ մինչև 110 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև կարճ ժամանակում վճարել երաշխավորված մասը։ Ուստի նրանք դժգոհ են «Արսենալի» առաջարկած վճարումների կառուցվածքից։

Ռայսը «Վեսթ Հեմի» սան է: 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ և դարձել Կոնֆերանս լիգայի հաղթող։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։