«Բարսելոնան» Սոֆյան Ամրաբատի տրանսֆերի հետ կապված նոր որոշում է կայացրել

«Բարսելոնան» հրաժարվել է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին ձեռք բերելու մտքից, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին համարում էր կիսապաշտպանության ուժեղացման իդեալական տարբերակ Լիոնել Մեսսիի վերադարձի դեպքում։ Այնուամենայնիվ, արգենտինացու տրանսֆերի ձախողման, ինչպես նաև Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու պատճառով ակումբը հրաժարվել է մարոկկացու թեկնածությունից։

Ֆուտբոլիստը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։