Մարցելո Բրոզովիչը չի կողմնորոշվում իր ապագայի հարցում

Մարցելո Բրոզովիչը շարունակում է բանակցությունները «Ալ-Նասրի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբական ակումբը «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերը կգնի 23 մլն եվրոյով, իսկ անձամբ ֆուտբոլիստը, տարեկան կվաստակի 20 մլն եվրո։

Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերով, սակայն, խորվաթն առայժմ չի ընդունել տրանսֆերային առաջարկը: Նա պահանջում է տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ։

Պատճառներից մեկը, թե ինչու Բրոզովիչը չի շտապում տեղափոխվել «Ալ-Նասր», «Բարսելոնայի» հետաքրքրությունն է: Կիսապաշտպանը տվել է կատալոնական ակումբին տրանսֆերի համաձայնությունը, սակայն «կապտանռնագույնները» դեռ առաջարկներ չեն արել «Ինտերին»: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նախորդ մրցաշրջանում Բրոզովիչը «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 3 գոլի, 6 գոլային փոխանցման և հեղինակ։