Կիմ Մին Ջեն կմիանա գերմանական գրանդին

Մյունխենի «Բավարիան» լավատեսորեն է տրամադրված «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության կնքման հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նրա խոսքով՝ կողմերը առանցքային մանրամասները կքննարկեն այն բանից հետո, երբ 26-ամյա կորեացին կավարտի զինվորական ծառայությունը։

«Բավարիան» մտադիր է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։

Մյունխենցիները «Նապոլիին» կվճարեն իտալական ակումբի հետ պայմանագրով նախատեսված հրաժարագինը։

Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

2022/23 մրցաշրջանի վերջում Կիմ Մին Ջեն ճանաչվել է Ա Սերիայի լավագույն պաշտպան։