«Չելսին» ցանկանում է գնել «Սանթոսի» հարձակվողին

«Չելսին» բանակցություններ է վարում «Սանթոսի» հարձակվող Անջելոյին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Վենե Կասագրանդը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները 18-ամյա բրազիլացու համար առաջարկել են 15 մլն ֆունտ ստեռլինգ։ Գործարքը մոտ է ավարտին։

Անջելոն «Սանթոսի» սան է։ Առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։