«Թոթենհեմը» սահմանել է Հարի Քեյնի հրաժարագինը

«Թոթենհեմը» Մյունխենի «Բավարիային» հայտնել է, թե որքան գումարի դիմաց կվաճառի թիմի հարձակվող Հարի Քեյնին, ով «կարմիր մեքենայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ «խցանները» անգլիացու տրանսֆերի համար պահանջում են 100 միլիոն եվրո։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ակումբը հրաժարվել է 70 միլիոն եվրոյի դիմաց Քեյնին վաճառել «Բավարիային»:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Քեյնը խփել է 30 գոլ: