Հայտնի է Քրիստիան Պուլիշիչի նոր ակումբի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Հրատարակության համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս չի դնում ամերիկացու վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառել նրա տրանսֆերը:

Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: