Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի վիճակի մասին վերջին հանդիպումներում։

«Կարծում եմ, որ ֆուտբոլիստները հիմնականում վստահության պակաս ունեն, և որ այս պահին ազգային թիմում շատ մարդիկ չկան, ովքեր կարող են գլխավորել թիմը:

Այդ իսկ պատճառով ազգային հավաքականի հանդիպումներն անցնում են առանց մեծ դիմադրության։ Հիմա դժվար է լավատես լինել»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։