Դենիս Զաքարիան կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարող է լքել թիմը։ Լրագրող Սանտի Աունայի տեղեկություններով՝ «Լենսը» հետաքրքրված է շվեյցարացու ծառայություններով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիական թիմը մոտ է թիմի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանին «Ալ Նասրին» վաճառելուն:

Այսպիսով, Զաքարիան կարող է փոխարինել իվուարցուն։ Նշենք, որ «Լենսը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, իսկ «Յուվենտուսը» չի մասնակցի մրցաշարին։