Արթուր Մելոն կարող է վերադառնալ ԱՊԼ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Mundo Deportivo-ն պնդում է, որ 26-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Անգլիական Պրեմիեր Լիգայի երեք ներկայացուցիչներ։

Այս պահին կիսապաշտպանի խաղին հետևում են «Բրայթոնը», «Նյուքասլը» և «Ասթոն Վիլան»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մելոն վարձավճարով հանդես էր գալիս «Լիվերպուլում»:

Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։