Նաիր Տիկնիզյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատասխանել է՝ ֆուտբոլիստի նկատմամբ «Ռեալ – Սոսյեդադի» հետաքրքրության մասին հարցին։

«Բացի «Ռեալ – Սոսյեդադից» այլ հետաքրքրություն կա՞ Տիկնիզյանի նկատմամբ։Խոսենք կոնկրետ բաների մասին։

Երբ «Լոկոմոտիվը» կոնկրետ առաջարկ ստանա, կքննարկենք այն։ Արդյո՞ք դա արվել է: Ավելի լավ է կապ հաստատել ակումբի հետ»,- ասել է Կլյուևը:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։