Վիկտոր Օսիմհենը ցանկանում է տեղափոխվել Բունդեսլիգա

Վիկտոր Օսիմհենը շատ հաջող մրցաշրջան անցկացրեց «Նապոլիում», և այժմ մի շարք եվրոպական գրանդներ ցանկանում են ձեռք բերել նիգերիացի հարձակվողին:

Գերմանական Sport1-ի համաձայն՝ Օսիմհենը ակումբների հետ վերջին բանակցությունների ժամանակ հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»:

Նիգերիացին ցանկանում է կրկին խաղալ Բունդեսլիգայում, որտեղ նախկինում ներկայացնում էր «Վոլֆսբուրգը»:

Միաժամանակ նշվում է, որ «Բավարիայի» համար խնդիրը Օսիմհենի բարձր տրանսֆերային արժեքն է։ Այդ իսկ պատճառով մյունխենցիները հակված են Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելուն:

Նախկինում տեղեկություններ կային, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել Վիկտոր Օսիմհենին 180 միլիոն եվրոյով։