Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան 10 օրով կրճատել է արձակուրդը՝ թիմակիցներից շուտ մարզումներին վերադառնալու համար։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին ակնկալում է լավ մարզավիճակ ձեռք բերել մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը։
«Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո՝ 2022/23 մրցաշրջանում 30-ամյա ֆրանսիացին ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 160 րոպե։