Դուշան Վլահովիչի ապագան «Յուվենտուսում» վտանգված է

«Յուվենտուսը» հարձակվողներ է փնտրում, ովքեր ապագայում կարող են փոխարինել թուրինցիների հարձակվող Դուշան Վլահովիչին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» սպասում է 23-ամյա սերբի տրանսֆեր դիմաց 60-70 միլիոն եվրո վաստակել։

Հարձակվողով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», «Չելսին» և «Նյուքասլը»: