Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար ևս մեկ ակումբ կպայքարի

«Թոթենհեմը» կարող է միանալ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար մղվող պայքարին։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Մասիմո Մարիանելլան։

Լոնդոնյան ակումբը կքննարկի նեապոլիտանացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցը, եթե Հարի Քեյնը հեռանա, հայտնում է աղբյուրը:

Անցած մրցաշրջանում Օսիմհենը թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։