Զինեդին Զիդան. «Հուսով եմ, որ նա հիանալի կարիերա կունենա»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ Դորտմունդի «Բորուսիայից» մադրիդյան ակումբ տեղափոխության մասին։

«Ջուդ Բելինգհեմը լավ ֆուտբոլիստ է, որը մեծ ապագա ունի: Նա պատրաստ է խաղալ «Ռեալում»։ Ես տեսա, թե ինչպես է նա խաղում 2022 թվականի աշխարհի առաջնությունում, մենք մի փոքր զրուցեցինք։ Հուսով եմ, որ նա հիանալի կարիերա կունենա»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Մադրիդի «Ռեալը» օրեր առաջ հայտարարել է 19-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Հաղորդվում էր, որ մադրիդցիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել են 103 մլն եվրո։