Լյուկա Էրնանդեսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

«Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև բանակցությունները դրական հունով են ընթանում, և տրանսֆերի գումարը կարող է հասնել 35-40 միլիոն եվրոյի։

27-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Անցած մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա գերմանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։