«Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը մոտ է Գերմանիա տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիան» մոտ է «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսին ձեռք բերելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը գրեթե համաձայնեցրել է տրանսֆերը։ Գործարքը պետք է ավարտվի մեկ շաբաթվա ընթացքում, 25-ամյա մեքսիկացին պայմանագիր կկնքի նոր թիմի հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Ալվարեսը «Այաքսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից, 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: