Էլդոր Շոմուրոդովը, գուցե փոխի ակումբային գրանցումը

«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովն թուրքական «Գալաթասարայի» դիտակետում է։

Fotospor-ը պնդում է, որ Թուրքիայի չեմպիոնն ակտիվորեն հետեւում է Ուզբեկստանի հավաքականի 27-ամյա հարձակվողի խաղին, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Սպեցիայում»։

2022/23 մրցաշրջանում Շոմուրոդովը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 24 խաղում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: