Կալիդու Կուլիբալին տեղափոխվեց «Ալ-Հիլալ»

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին տեղափոխվել է Սաուդյան «Ալ-Հիլալ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ալ-Հիլալը» Կուլիբալիի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով:

Անցած մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: