«Մանչեսթեր Յունայթեդի» սանը լքեց թիմը

20-ամյա իրաքցի կիսապաշտպան Զիդան Իքբալը պաշտոնապես լքել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստը 1 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի հոլանդական «Ուտրեխտ»:

Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա երբեք չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում, թեև 2021/22 մրցաշրջանից եղել է թիմի հայտացուցակում, սակայն կարողացել է իր նորամուտը նշել Իրաքի հավաքականում, որտեղ նա արդեն 2 հանդիպում է անցկացրել։