Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է գտել Ջուդ Բելինգհեմին

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին փոխարինող փնտրել, ով այս ամառ է միացել Մադրիդի «Ռեալին»:

Գերմանական ակումբը սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին ձեռք բերելու հարցում։ Դորտմունդցիները վստահ են, որ 21-ամյա անգլիացին իրենց թիմի համար հարմար թեկնածու է Բելինգհեմին փոխարինելու համար: Դորտմունդում նույնպես գնահատում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հանիբալ Մեժբրիի տարբերակը։

Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է: 2022/2023 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։