Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ գրանդ ակումբում

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիների» ներկայացուցիչներն արդեն հանդիպում են անցկացրել Լուկակուի ներկայացուցիչների հետ։ 30-ամյա հարձակվողի տեղափոխությունը «Չելսիից» «Միլան» հնարավոր է, եթե նրա կողմից աշխատավարձի պահանջները կրճատվեն:

Նշենք, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։

2022/2023 մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 37 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և 7 գոլային փոխանցում կատարել։