«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Դեկլան Ռայսին

«Մանչեսթեր Սիթին» լրջորեն ցանկանում է միանալ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար պայքարին: Այս մասին հայտնում են մի շարք հեղինակավոր աղբյուրներ, այդ թվում՝ Ֆաբրիցիո Ռոմանոն և Դեյվիդ Օրնշտեյնը։

«Արսենալը» երկար ժամանակ է աշխատում Ռայսի հետ պայմանագիր կնքելու վրա։ Սակայն մինչ այժմ «զինագործները» չեն կարողանում համաձայնության գալ «Վեսթ Հեմի» հետ, ինչից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»:

Նշենք, որ Ռայսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»։