Ռոմելու Լուկակուն կարող է համալրել իտալական մեկ այլ գրանդի շարքերը

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Այս պահին հարձակվողը «Ինտերի» ֆուտբոլիստ է, որի կազմում հանդես է գալիս վարձավճարով։

Ըստ հրապարակման՝ «Չելսին» պատրաստ է հարձակվողին բաց թողնել 40 միլիոն եվրոյի դիմաց։ «Միլանը» պատրաստվում է առաջարկ անել լոնդոնյան ակումբին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկակուն ցանկանում է խաղալ «Ինտերում» և սպասում է ակումբի գործողություններին։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա բելգիացին «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: