«Ինտերը» գտել է Անդրե Օնանայի փոխարինողին

«Ինտերն» ընտրել է այն դարպասապահներին, ովքեր կարող են թիմում փոխարինել Անդրե Օնանային, եթե կամերունցին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից։

Օնանայի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:

Եթե ​​դարպասապահը հեռանա, ապա «Ինտերը» կքննարկի Յան Զոմմերին (Բավարիա) կամ Գիորգի Մամարդաշվիլուն (Վալենսիա) հրավիրելու տարբերակները։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

34-ամյա Զոմմերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, իսկ 22-ամյա Մամարդիշվիլու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։