Սանդրո Տոնալին կարող է տեղափոխվել Անգլիա

«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է մոտ 50 միլիոն եվրո։ Իտալացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»:

2022/23 մրցաշրջանում Տոնալին «Միլանի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: