Պաշտոնական. Ն’Գոլո Կանտեն տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն պայմանագիր է ստորագրել «Ալ-Իթիհադ»-ի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա ֆրանսիացին յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 100 միլիոն եվրո։ Այս ամառ արդեն թիմին է միացել հարձակվող Կարիմ Բենզեման։

Կանտեն «Չելսիում» է հանդես գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: