«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Koinc Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկսի առաջիկա օրերին։ «Կրասնոդարը» պատրաստ է բաժանվել հայ կիսապաշտպանից 12 միլիոն եվրո գումարած բոնուսների դիմաց։
Այս մրցաշրջանում 23-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։