«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լոնդոնյան ակումբին կվճարեն 30 միլիոն ֆունտ ստեռլինգ: «Չելսին» որպես երաշխավորված գումար կստանա 25 մլն, ևս 5 մլն բոնուսներ։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։

2022/23 մրցաշրջանում 29-ամյա խորվաթն «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: