Կայ Հավերցը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը: Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար վճարել 75,6 միլիոն եվրոյի սահմաններում։

«Արսենալն» ու «Չելսին» մոտ են հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Ակումբները ներկայումս աշխատում են առաջիկա գործարքի պայմանները վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։

2022/23 մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։