Իլկայ Գյունդողան. «Ինձ շատ է դուր գալիս «Բարսելոնան»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հասկացրել է, որ պատրաստ է կարիերան շարունակել Իսպանիայում։

«Ես դեռ չեմ որոշել իմ հետագա կարիերան։ Բայց ես խոստովանում եմ, որ ինձ շատ է դուր գալիս «Բարսելոնան», այն գեղեցիկ քաղաք է»,- ասել է Գյունդողանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով անգլիական ակումբից հեռանալուն։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է։