Կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ է կարիերան Պորտուգալիայում շարունակելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացու տրանսֆերը հավակնում է գնել «Բենֆիկան»:
Առաջարկվելիք պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը։
Կիսապաշտպանն արդեն խաղացել է լիսաբոնյան ակումբում 2007-ից 2010 թվականներին։
Հունիսի 6-ին կիսապաշտպանը հայտարարեց «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Դի Մարիան ակումբում էր 2022 թվականից։
Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։