«Միլանը» սահմանել է Սանդրո Տոնալիի հրաժարագինը

Ամառային տրանսֆերային շուկայում մի քանի ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի նկատմամբ։

Այդ ակումբների թվում է անգլիական «Նյուքասլը», որն արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել ֆուտբոլիստին:

CalcioMercato-ի տեղեկություններով՝ «Միլանը» ցանկանում է Տոնալիի տրանսֆերից վաստակել առնվազն 80 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում Սանդրո Տոնալին «Միլանի» կազմում անցկացրել է 48 հանդիպում։

Դրանցում կիսապաշտպանը երկու գոլ է խփել և 10 արդյունավետ փոխանցում կատարել: