Քրիստոֆեր Նկունկու. «Ես աներևակայելի երջանիկ եմ «Չելսիին» միանալու համար»

«Չելսիի» նորեկ Քրիստոֆեր Նկունկուն մեկնաբանել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:

«Ես աներևակայելի երջանիկ եմ «Չելսիին» միանալու համար։ Այնքան ջանք է գործադրվել ինձ ակումբում պայմանագիր կնքելու համար, և ես անհամբեր սպասում եմ իմ նոր մարզչի և թիմակիցների հետ հանդիպմանը, որպեսզի ցույց տամ «Չելսիի» երկրպագուներին, թե ինչ կարող եմ անել խաղադաշտում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: