«Բավարիան» պլանավորում է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները առաջադեմ փուլում են։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստին համոզել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել «Բավարիա»:
Ակումբները դեռ համաձայնության չեն եկել, բայց բոլոր կողմերը լավատես են։
Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 39 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: